Հոդված 7
Հոդված 7
Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կողմից կարող են իրականացվել նախապատրաստական և փորձարկման աշխատանքներ:
3. Սույն Արձանագրությունն ստորագրվում է անորոշ ժամկետով:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր այդ մտադրության մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դեպքում սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից երեք (3) ամիս հետո:
Սույն Արձանագրությունը կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 27-ին, համապատասխանաբար՝ 1396 թվականի էսֆանդի 8-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 14-ին
Հավելված
փոխանակման ենթակա` ՓՈԽԱՆՑՎԱԾ նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալ
Հ/հ փոխանակվող հաղորդագրությունում նշվող տարրերը նկարագրություն ձեվաչափ ծանոթություն
1. Հայտարարագրի տեսակ Փաստաթղթի անունը նշող ծածկագիր an..3 SAD, T1 կամ TIR
2. Տեղափոխման հաշվառմանհամարը Հաշվառման համարը նույնականացնող հատուկ փաստաթուղթ an..35
3. Նշանակման երկրի ծածկագիրը Երկրի կամ այլ աշխարհագրական սուբյեկտի անվանման նույնականացումը, ինչպես սահմանված է ISO 3166 և UN/ECE Rec 3-ում a2 ISO 3166-1 2-ալֆա ծածկագիր
4. Ուղարկման/արտահանման երկրի ծածկագիրը Նշել այն երկիրը, որտեղից ապրանքներն ի սկզբանե արտահանվել են` անկախ որևէ առևտրային գործարքից, որ տեղի է ունեցել միջնորդ երկրներում a2 ISO 3166-1 2- ալֆա ծածկագիր
5. Հայտարարագրի ամսաթիվը Հայտարարագիրը դուրս գրելու և, անհրաժեշտության դեպքում, ստորագրելու կամ այլ կերպով վավերացնելու ամսաթիվը օր/ամիս/տարի
ժամ/րոպե/վայր-կյան
6. Ապրանք ուղարկողը Ապրանքներն ուղարկող Կողմի անվանումը [և հասցեն], ինչպես նշված է փոխադրում պատվիրող Կողմի կողմից՝ փախադրման պայմանագրում* an..70 Տվյալների ոչ պարտադիր տարր
7. Ապրանք ստացողը Այն Կողմի անվանումը [և հասցեն], որի անունով ուղարկվում է ապրանքը** an..70 Տվյալների ոչ պարտադիր տարր
8. Ընդհանուր փաթեթներ Ամբողջ հայտարարագրում/խմբաքանակում փաթեթների ընդհանուր քանակը n..8
9. Բեռնարկղային փոխադրման մասին նշումը Նշվում է՝ ապրանքները տեխափոխվում են բեռնարկղով, թե ոչ n1
10. Հաշիվ-ապրանքագրի ընդհանուր գումարը Մեկ հայտարարագրով հայտարարագրված բոլոր հաշիվ-ապրանքագրերի արժեքների հանրագումարը n..16,2
(Փոփոխական սահմանազատիչառավելագույն տասնորդական նիշերով, ինչպես սահմանված է) Տվյալների ոչ պարտադիր տարր
11. Հաշիվ-ապրանքագրի արժույթը Դրամական միավորը կամ արժույթը սահմանող ծածկագիրը a3 EDIFACT ծածկագրեր - (ISO 4217 3-ալֆա ծածկագիր). Տվյալների ոչ պարտադիր տարր
12. Սահմանին փոխադրման եղանակը Սահմանահատման համար օգտագործվող փոխադրման միջոցները և եղանակը, ծածկագրված an..4 UN/ECE Rec.28
13. Տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները՝ մեկնելիս Նույնականացվում են տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվել են բեռը մաքսատուն ներկայացնելու ժամանակ` ապրանքների հայտարարագրման համատեքստում an..35
14. Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները Սահմանը հատելիս օգտագործվող տրանսպորտային միջոցների անվանումը` նույնականացման նպատակով an..35
15. Ապրանքային միավորի համարը Ապրանքների հերթական համարը ցանկում n..5
16. Ապրանքների նկարագրությունը Ապրանքային միավորի բնույթի՝ պարզ լեզվով նկարագրություն, որը բավարար է մաքսային, վիճակագրական կամ փոխադրման նպատակներով այն նույնականացնելու համար an..512
17. Համախառն ծավալը (կգ) Հերթական ապրանքային միավորի կշիռը` ներառյալ փաթեթավորումը, բայց բացառելով տրանսպորտային սարքավորումները n..11,3
(Փոփոխական սահմանազատիչառավելագույն տասնորդական նիշերով, ինչպես սահմանաված է)
*Ապրանք ուղարկողի վերաբերյալ տվյալներ չեն փոխանցվում, երբ ապրանք ուղարկողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և նախնական էլեկտրոնային տվյալներ փոխանցող Կողմ է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն
**Ապրանք ստացողի վերաբերյալ տվյալներ չեն փոխանցվում, երբ ապրանք ստացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և նախնական էլեկտրոնային տվյալներ փոխանցող Կողմ է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն
Ծանոթություն: Կողմերը տեխնիկական նկատառումներով անհրաժեշտության դեպքում կարող են ավելացնել տվյալների այլ տարրեր (օրինակ՝ այլ IRUTIR-EPD տվյալների տարրեր, նոր տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալ, եթե ապրանքները վերաբեռնվել են մի տրանսպորտային միջոցից մյուսը):
Հետևյալ տարրերը վերաբերում են այն բեռնատար շարժիչային տրանսպորտային միջոցներին, որոնք սահմանը հատելիս հայտարարագրվել են որպես դատարկ.
Հ/հ փոխանակվող հաղորդագրությանմեջ նշվող տվյալների տարր նկարագրություն ձեվաչափ ծանոթութ-յուն
1. Հայտարարագրի տեսակը Փաստաթղթի անունը նշող ծածկագիր an..3
2. Հայտարարագրի ամսաթիվը Հայտարարագիրը դուրս գրելու և, անհրաժեշտության դեպքում, ստորագրելու կամ այլ կերպով վավերացնելու ամսաթիվը օր/ամիս/տարի
ժամ/րոպե/վայր-կյան Տրանսպորտային միջոցի ելքի ամսաթիվը և ժամը
3. Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալները Սահմանը հատելիս օգտագործված տրանսպորտային միջոցների անվանումը` նույնականացման նպատակով an..35
4. Սահմանը հատող ակտիվ տրանսպորտային միջոցների երկիրը Սահմանը հատելիս օգտագործված տրանսպորտային ակտիվ միջոցների երկիրը, ծածկագրված an3
5. Նշանակման երկրի ծածկագիրը Երկրի կամ այլ աշխարհագրական սուբյեկտի անվանման նույնականացման կոդը, ինչպես նշված է ISO 3166-ում և UN/ECE Rec 3-ում a2 ISO 3166-1 2-ալֆա ծածկագիր