Հոդված 4
Հոդված 4
Տեխնիկական իրագործման գործընթաց
1. Կողմերն իրենց աշխատակազմերում ստեղծում են հատուկ ինստիտուցիոնալ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն.
- նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակման և իրականացման, փոխանակման մեթոդների սահմանման համար,
- նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալի լրամշակման համար,
- տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և մյուս Կողմից ստացված տվյալներն իրավասու ինստիտուցիոնալ ստորաբաժանումներին փոխանցելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործառույթների իրականացման նպատակով՝ ստեղծված ինստիտուցիոնալ ստորաբաժանումների միջև կստորագրվի «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» վերաբերյալ տեխնիկական պահանջների փաստաթուղթ:
3. Մինչ «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ներդրումն անցկացվելու է տվյալների փոխանակման փորձարկման փուլ: Փորձարկման փուլի ավարտից հետո Կողմերի միջև ստորագրվելու է փորձարկման փուլի ավարտը հաստատող փաստաթուղթ` դրանով իսկ հաստատելով «Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի» ամբողջական կիրառումը: