Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի շրջանակը
Փոխադարձության սկզբունքի, միջազգային իրավունքի սահմանված նորմերի ու սկզբունքների և իրենց պետությունների ներպետական օրենսդրության հիման վրա Կողմերը համաձայնում են թույլատրել ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի համապատասխան անդամներին ընդունող Պետության տարածքում կատարել վարձատրվող աշխատանք: