Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ընթացակարգեր

1. Վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվության բոլոր դիմումները շահառուի անունից պետք է ուղարկվեն ուղարկող Պետության դեսպանության կողմից, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայություն կամ Բելգիայի Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության, արտաքին գործերի դաշնային հանրային ծառայության արարողակարգի բաժին:

2. 2-րդ հոդվածի սահմանումների շրջանակում ընտանիքի անդամ լինելը հավաստելուց և պաշտոնական հարցմանն ընթացք տալուց հետո ուղարկող Պետության դեսպանությունը տեղեկացվում է ընդունող Պետության արտաքին գործերի գերատեսչության կողմից, որ ընտանիքի անդամն ունի վարձատրվող աշխատանք կատարելու իրավունք:

3. Հաջորդող ընթացակարգերը պետք է իրականացվեն այնպես, որ թույլտվություն ստացած շահառուն հնարավորինս շուտ վարձատրվող աշխատանք կատարելու հնարավորություն ունենա: Աշխատանքի թույլտվությանը և ցանկացած այլ նմանատիպ ձևական պահանջին վերաբերող բոլոր պահանջները պետք է կատարվեն բարենպաստ կերպով:

4. Շահառուին վարձատրվող աշխատանք կատարելու թույլատվություն տալը չի ենթադրում անձնական բնութագրերին, մասնագիտական կամ այլ որակավորումներին վերաբերող որևէ իրավական կամ այլ պահանջներից ազատում, որոնք տվյալ անձը պետք է ունենա վարձատրվող աշխատանք կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։