Հոդված 5
Հոդված 5
Քաղաքացիական և վարչական արտոնություններ և անձեռնմխելիություն
Այն դեպքերում, երբ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն` Վիեննայի կոնվենցիաների կամ ցանկացած այլ կիրառելի միջազգային փաստաթղթի դրույթների համաձայն, օգտվում է ընդունող պետության քաղաքացիական և վարչական իրավազորության անձեռնմխելիությունից, այսպիսի անձեռնմխելիությունը չի տարածվում վարձատրվող աշխատանքի ընթացքում կատարված ցանկացած գործողության վրա և նրա վրա տարածվում է ընդունող Պետության քաղաքացիական կամ վարչական օրենսդրությունը: Ուղարկող Պետությունը պետք է հրաժարվի, այս դեպքերի հետ կապված, ցանկացած դատավճռի կատարման անձեռնմխելիությունից: