Հոդված 3
Հոդված 3
Թույլտվություն
1. Վարձատրվող աշխատանքով զբաղվելու թույլտվությունը տրվում է ընդունող Պետության իշխանությունների կողմից՝ համաձայն այդ Պետության օրենքների ու կանոնակարգերի և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
2. Այդպիսի թույլտվությունը չի տարածվում ընդունող Պետության քաղաքացիների կամ նրա տարածքում մշտական բնակություն ունեցող անձանց վրա:
3. Եթե ընդունող Պետությունն այլ բան չի որոշում, թույլտվությունը չպետք է տրվի այն շահառուներին, ովքեր, ունենալով վարձատրվող աշխատանք, դադարում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմի ընտանիքի մաս կազմելուց:
4. Թույլտվությունը պետք է գործի այն ժամկետի ընթացքում, որով դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմը նշանակված է ընդունող Պետության տարածքում ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում մինչև լիազորությունների ժամկետի ավարտը: