Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
1. «Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմ» նշանակում է՝ ընդունող Պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցչությունների անդամներ, ինչպես սահմանված է 1961թ. Դիվանագիտական կապերի մասին և 1963թ. Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիաների 1-ին հոդվածներով, այսուհետև՝ Վիեննայի կոնվենցիաներ:
2. «Ընտանիքի անդամ» նշանակում է.
a) ամուսին կամ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամին ուղեկցող անձ, որը ճանաչվում է որպես այդպիսին ընդունող Պետության կողմից.
b) դիվանագիտական գործակալի կամ հյուպատոսական պաշտոնյայի՝ չամուսնացած, խնամքի տակ գտնվող մինչև տասնութ տարեկան երեխաներ:
3. «Վարձատրվող աշխատանք» նշանակում է՝ վարձատրվող աշխատանքի ցանկացած ձև՝ որպես ինքնաշխատ կամ որպես աշխատող: