Հոդված 4. Պետական և համայնքային պաշտոնները
Հոդված 4. Պետական և համայնքային պաշտոնները
(վերնագիրը լրաց. 05.02.13 ՀՕ-4-Ն)
1. Պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։
1.1. Համայնքային պաշտոններն են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանիների անդամների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնները։
2. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
3. Սույն օրենքի իմաստով քաղաքական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները։
4. Քաղաքական պաշտոններ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։
5. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հանրապետության Նախագահի հրամանագրերով և այլ իրավական ակտերով։
6. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։
7. Սույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալների, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, հատուկ հանձնարարություններով դեսպանի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և նրանց տեղակալների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականի պաշտոնները, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների պաշտոնը, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի, նրա տեղակալների և հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, տեսչական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների, կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարների տեղակալների և անդամների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, տեսչական մարմինների ղեկավարների, տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի օգնականի, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների պաշտոնները։
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձանց խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, օգնականներին և ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը։
9. Քաղաքացիական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։
10. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական պաշտոններ են համարվում Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները։
11. Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
12. Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ։
13. Պետական ծառայության պաշտոնը պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:
14. Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.12.11 ՀՕ-344-Ն, 05.02.13 ՀՕ-5-Ն, փոփ. 13.06.13 ՀՕ-60-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-30-Ն, լրաց., փոփ.12.12.13 ՀՕ-174-Ն, լրաց. 11.06.14 ՀՕ-59-Ն, 17.12.14 ՀՕ-262-Ն, 24.11.15 ՀՕ-150-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-240-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-5-Ն, 31.05.17 ՀՕ-85-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-46-Ն)