Գլուխ 9 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 47. Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 47. Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։
2. Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք են նաև օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները խախտելը։
(47-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-66-Ն)