Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-11-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-11-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը

գործել է մինչև 2019-11-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե դադարել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) եթե նա դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.

3) եթե նա օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած։

2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)

(41-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-206-Ն)

(41-րդ հոդվածի 1-ին մասը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։