Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-11-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 43. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները

գործել է մինչև 2019-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 43. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը.

2) հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.

4) դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին.

5) իր իրավասության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

6) հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների և հայտարարագրի ներկայացման կարգի սահմանումը,

7) հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և վարչական տույժեր նշանակելը:

2. Էթիկայի հանձնաժողովն իրավունք ունի`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների և դատախազների, պահանջելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները։

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է հանձնաժողով ուղարկվեն հնարավորինս արագ` էթիկայի հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում։

4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Էթիկայի հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով։

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները:

(43-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-46-Ն)

(43-րդ հոդվածը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։