Հոդված 38. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը
Հոդված 38. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը
1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:
4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-206-Ն)
(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-206-Ն)
(38-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասի առաջին նախադասությունը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գործում են մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:)