Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-11-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 38.2. Պետական ծառայությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում

գործել է մինչև 2019-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 38.2. Պետական ծառայությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(38.2-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)

(38.2-րդ հոդվածը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարունակում է գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի ձևավորումը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։