Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը

1. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ահ=Աբհ x Մհ x Գգ

որտեղ`

Ահ-ն անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է,

Աբհ-ն հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքն է,

Մհ-ն գնահատվող հողամասի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,

Գգ-ն հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է:

2. Հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը (Աբհ) սահմանվում է՝ 330,000.0 (երեք հարյուր երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները (Գգ) սահմանվում են հետևյալ չափերով.

Գոտի Գործակից

1 1.0

2 0.65

3 0.4225

4 0.27463

5 0.17851

6 0.11603

7 0.07542

8 0.04902

9 0.03186

10 0.02071

11 0.01346

12 0.00875

13 0.00569

14 0.00370

15 0.00240

16 0.00156

17 0.00102

18 0.00066

19 0.00043

20 0.00028

4. Մեկից ավելի գոտիներում ընդգրկված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտի է հանդիսանում այն գոտին, որում ընդգրկված է հողամասի մակերեսի 50 տոկոսից ավելին, իսկ դրանց հավասարության դեպքում՝ առավել բարձր գոտին:

5. Հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։