Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Ընդհանուր դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ընդհանուր դրույթներ

1. Սույն օրենքում օգտագործվող տերմինների հասկացությունները նույնական են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածում գործածվող հասկացությունների հետ:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները հիմք են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար:

3. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, բացառությամբ վերամշակող օբյեկտների, կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի օտարման (ուղղակի կամ աճուրդով վաճառելու) գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող 0,6 գործակից:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար հիմք են հանդիսանում՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից։

(6-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-23-Ն)

(20.01.21 ՀՕ-23-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։