Հոդված 4. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և դրանց բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը
Հոդված 4. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և դրանց բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը
1. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և դրանց բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ա=Ահ + Աշ
որտեղ`
Ա-ն անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է,
Ահ-ն անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է,
Աշ-ն անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է:
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (Ահ) հաշվարկվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով:
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Աշ = {(Ա1 + Ա2 + … + Աn) + (Աբշ x Գծա x Մծ x Գմծ) + (Աբշ x Գպա x Մպ x Գմպ)} x Գն x Գգ
որտեղ՝
Ա1, Ա2, … Աn-ն առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում՝ նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի (տանիքային հարկի)) արժեքներն են,
Աբշ-ն շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,
Գծա -ն ծածկերի, շվաքարանների առկայության գործակիցն է,
Մծ -ն ծածկերի, շվաքարանների մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գմծ-ն ծածկերի, շվաքարանների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գպա -ն պարիսպների առկայության գործակիցն է,
Մպ -ն պարիսպների հիմքի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գմպ-ն պարիսպների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գն -ն շինության նպատակային նշանակության գործակիցն է,
Գգ-ն շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է:
Ա1, Ա2, … Աn արժեքները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.
Աn = Աբշ x Մշ x Գնտ x Գա x Գծ x Գտ x Գահ x Գբ x Գհ x Գօ x Գվ x Գմ
որտեղ՝
Աբշ-ն շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,
Մշ-ն շինության (բացառությամբ ծածկերի, շվաքարանների և պարիսպների) մակերեսն է (ներքին չափերով)՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գնտ -ն շինության կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գա -ն շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գծ -ն շինության միջհարկային ծածկի տեսակի գործակիցն է,
Գտ -ն շինության տանիքի նյութի գործակիցն է,
Գահ -ն շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,
Գբ -ն շինության բարձրության (ներքին չափերով) գործակիցն է,
Գհ -ն շինության հարկայնության գործակիցն է,
Գօ -ն օժանդակ շինության գործակիցն է,
Գվ -ն շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գմ-ն շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է:
2. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկման նպատակով՝
1) շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը (Աբշ) սահմանվում է 700,000.0 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ.
2) շինության (բացառությամբ ծածկերի, շվաքարանների և պարիսպների) կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցը (Գնտ) սահմանվում է՝
հիմնակմախքային, քարե (այդ թվում՝ աղյուսից կամ սնամեջ մանր բլոկներից) շինության համար 0.6
խոշորապանել և խոշորաբլոկ շինության համար 0.5
այլ նյութերից շինության համար 0.48
3) ծածկերի, շվաքարանների առկայության գործակիցը (Գծա) սահմանվում է՝
ծածկերի, շվաքարանների բացակայության դեպքում 0
ծածկերի, շվաքարանների առկայության դեպքում 0.18
4) պարիսպների առկայության գործակիցը (Գպա) սահմանվում է՝
պարիսպների բացակայության դեպքում 0
քարե, բետոնե հիմքով այլ պարիսպների համար 0.035
երկաթբետոնե պարիսպների համար 0.015
5) շինության նպատակային նշանակության գործակիցը (Գն) սահմանվում է՝
բնակելի նպատակային նշանակության շինությունների համար 1.0
հասարակական նշանակության շինությունների համար 1.4
արտադրական նշանակության շինությունների համար 0.75
6) շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները (Գգ) սահմանվում են հետևյալ չափերով.
Գոտի Գործակից
1 1.0
2 0.85
3 0.7225
4 0.6141
5 0.5220
6 0.4437
7 0.3771
8 0.3206
9 0.2725
10 0.2316
11 0.1969
12 0.1673
13 0.1422
14 0.1209
15 0.1028
16 0.0874
17 0.0743
18 0.0631
19 0.0536
20 0.0456
7) շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գա) սահմանվում է՝
0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինության համար 0.5
51-ից 80 տոկոս (ներառյալ) ավարտվածություն ունեցող շինության համար 0.7
81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինության համար 1.0
Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող հասարակական և արտադրական նշանակության այն շինությունների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող այն անհատական բնակելի տների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:
8) շինության միջհարկային ծածկի տեսակի գործակիցը (Գծ) սահմանվում է՝
երկաթբետոնե ծածկի համար 1.0
փայտից կամ այլ նյութից ծածկի համար 0.85
9) շինության տանիքի նյութի գործակիցը (Գտ) սահմանվում է՝
կղմինդրից տանիքի համար 1.0
թիթեղից և այլ ջրամեկուսիչ նյութերով տանիքի համար 0.9
թերթաքարից (շիֆերից) տանիքի համար 0.8
10) շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցը (Գահ) սահմանվում է՝
արտաքին հարդարում չունեցող շինության համար 1.0
արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սվաղած ճակատի համար 1.01
արտաքին հարդարում ունեցող շինության յուրաքանչյուր սրբատաշ, երեսապատված, ապակեպատ ճակատի համար 1.04
11) շինության բարձրության (ներքին չափերով) գործակիցը (Գբ) սահմանվում է՝
0-2.6 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող հարկերի համար 0.9
2.61-2.9 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող հարկերի համար 0.95
2.91-3.5 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող հարկերի համար 1.0
3.51-5.0 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող հարկերի համար 1.15
5.1-8.0 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող շինությունների համար 1.4
8.1-12.0 մետր (ներառյալ) բարձրություն ունեցող շինությունների համար 1.8
12.1 մետրից ավելի բարձրություն ունեցող հարկերի համար 2.3
12) շինության հարկայնության գործակիցը (Գհ) սահմանվում է՝
ա. բնակելի նպատակային նշանակության շինությունների համար՝
առաջին և հաջորդ հարկերի համար 1.0
կիսանկուղային հարկի, ձեղնահարկի (տանիքային հարկի) համար 0.8
նկուղային հարկի համար 0.65
բ. հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝
առաջին հարկի համար 1.0
երկրորդ և հաջորդ հարկերի, կիսանկուղային հարկի, ձեղնահարկի (տանիքային հարկի) համար 0.8
նկուղային հարկի համար 0.65
13) օժանդակ շինության հետ կապված գործակիցը (Գօ) սահմանվում է՝
բնակելի նշանակության հիմնական շինություններին կից օժանդակ շինությունների, ավտոտնակների համար 0.5
հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից օժանդակ շինությունների, ավտոտնակների համար 1.0
14) շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) սահմանվում է՝
0 աստիճանի վնասվածություն ունեցող շինությունների համար 1.0
1-ին և 2-րդ աստիճանների վնասվածություն ունեցող շինությունների համար 0.96
3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինությունների համար 0.7
4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինությունների համար 0
15) շինության (Գմ), ծածկերի, շվաքարանների (Գմծ) և պարիսպների (Գմպ) մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցները սահմանվում են՝
1-9 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 1.0
10-15 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.98
16-21 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.96
22-27 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.94
28-33 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.91
34-39 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.86
40-45 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.81
46 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության, ծածկերի, շվաքարանների և պարիսպների համար 0.76
3. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը ձևավորվում է միայն ամբողջ գույքային միավորի համար: Գույքային միավորի կազմում ընդգրկված յուրաքանչյուր միավոր շինություն, անկախ նրա գործառնական նշանակությունից, գնահատվում է սույն օրենքով սահմանված գնահատման կարգով:
4. Շինության ճակատը համարվում է ապակեպատ, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի հիսուն տոկոսից ավելին ապակեպատ է:
5. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը (Գտ) կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար:
6. Շինություններին կից բացօթյա ջրավազանների և լողավազանների գնահատման ժամանակ շինության միջհարկային ծածկի տեսակի գործակից (Գծ) է կիրառվում երկաթբետոնից ծածկի համար սահմանված «1.0» գործակիցը, իսկ շինության տանիքի նյութի գործակից (Գտ) է կիրառվում՝ կղմինդրից տանիքի համար սահմանված «1.0» գործակիցը:
7. Բացօթյա մարզադաշտերը, մարզահրապարակները, խաղահրապարակները, թենիսի կորտերը գնահատվում են ծածկերի, շվաքարանների գնահատման կարգով:
8. Արտադրական նշանակության շինությունների գնահատման ժամանակ շինության արտաքին հարդարման գործակից (Գահ) է կիրառվում արտաքին հարդարում չունեցող շինության համար սահմանված «1.0» գործակիցը:
9. Անշարժ գույքի հարկման նպատակով հարթակների, հենապատերի գնահատություն չի կատարվում:
10. Նկուղային հարկերի գնահատման ժամանակ շինության արտաքին հարդարման հետ կապված գործակից (Գահ) է կիրառվում արտաքին հարդարում չունեցող շինության համար սահմանված «1.0» գործակիցը:
11. Կիսակառույց շինությունների գնահատման ժամանակ շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակից (Գմ) է կիրառվում 1-9 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության համար սահմանված «1.0» գործակիցը:
12. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը (Գվ) կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ տրված եզրակացության դեպքում:
13. Շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանում է Կառավարությունը:
14. Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Կառավարությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-23-Ն, 16.12.22 ՀՕ-569-Ն)
(20.01.21 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.12.22 ՀՕ-569-Ն օրենքն ունի անցումային դրույթ)