Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 7. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

3. Համայնքի ղեկավարի կողմից հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընդունված որոշումների հիման վրա հողամասերի վաճառքը կատարվում է այդ որոշման ընդունման պահին գործող կադաստրային արժեքով:

4. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումների հիման վրա համայնքի ղեկավարի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում հողամասերի վաճառքը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով:

5. Հողամասի սեփականատիրոջ կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում, եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:

6. Կառավարության կողմից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընդունված՝ պետական սեփականություն հանդիսացող շինությունների ու դրանց համար առանձնացված հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները:

7. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում, ինչպես նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը համայնքի ղեկավարին ներկայացված դիմումների հիման վրա համայնքի ղեկավարի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունվելու դեպքում ինքնակամ կառույցների օրինականացման վճարի նկատմամբ կիրառվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող գործակիցները:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով, եթե ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ։

9. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի վերաբերյալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումների հիման վրա տրված մերժումները դատական կարգով բողոքարկվելու և դատարանի կողմից համայնքի ղեկավարին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում հողամասերի վաճառքը կատարվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով, իսկ ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով:

(7-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-23-Ն)

(20.01.21 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։