Հոդված 14. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 14. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ համապատասխան կտրվածքներով, հանքի շարժը՝ ըստ տարիների ցուցադրող գծագրերի, հանքի գլխավոր հատակագիծը, հանքի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»: