Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 17. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում՝

ա. 1-ին կետի «տեսակները» բառը փոխարինել «և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները» բառերով,

բ. 2-րդ կետը «լեռնահատկացման» բառից առաջ լրացնել «օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի և,» բառերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.»,

դ. 6-րդ կետը «հաստատված» բառից հետո լրացնել «և պետական հաշվեկշռում հաշվառված» բառերով,

ե. 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաև դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։