Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.
Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.
«22) ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական ռեգիստրների վարման համար վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունների ձևերի, դրանց լրացման հրահանգների և ներկայացման կարգի սահմանումը.
23) հանքային ջրերի հանքավայրերի հանքային ջրի շահագործական պաշարների ողջամիտ և համալիր օգտագործման սկզբունքից ելնելով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների սահմաններում մեկ կամ ավելի ընդերքօգտագործողներին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:»: