Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 15. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «10-օրյա» բառը փոխարինել «40-օրյա» բառով.

2) 3-րդ մասի «10-օրյա» բառը փոխարինել «40-օրյա» բառով.

3) 4-րդ մասի «մինչև 100-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «60 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հիմնավորած որոշմամբ փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված ժամկետի կեսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:».

5) 5-րդ մասի «100-օրյա» բառերը փոխարինել «60 աշխատանքային օրվա, իսկ օրենքով սահմանված կարգով հիմնական փուլի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված» բառերով.

6) 8-րդ մասի «դիմումի գրանցման օրվանից հետո՝ մինչև 180-օրյա ժամկետում,» բառերը փոխարինել «մինչև 25-օրյա ժամկետում» բառերով.

7) 9-րդ մասի «օրվանից հետո՝ 10-օրյա» բառերը փոխարինել «օրվանից հետո՝ 40-օրյա» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։