Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողովի, խորհրդի և գործադիր մարմնի) անդամ ֆիզիկական անձինք, և իրական սեփականատերերի մասով օրենսդրությամբ սահմանված իրավական կարգավորումները տարածվում են նրանց վրա.».
2) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթ.»: