Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետից հանել «երկրաբանական ուսումնասիրության» բառերը.
2) 3-րդ մասում՝
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմին հանձնել ստացած երկրաբանական տեղեկությունը.»,
բ. 15-րդ կետից հանել «արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց» բառերը,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.
«22) լիազոր մարմին ներկայացնել վարչական վիճակագրական «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունները.
23) երաշխավորել հանքային ջրի հանքավայրի նույն հորատանցքից կամ աղբյուրից այլ ընդերքօգտագործողի կողմից արդյունահանման աշխատանքների անարգել իրականացումը:»: