Հոդված 21. Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 21. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4-ամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4-ամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները և հանույթի տնօրինման պայմանները:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2019 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-256-Ն