Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 9. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. «հետո» բառից հետո լրացնել «՝ 20 օրվա ընթացքում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա» բառերը, իսկ «հանքարդյունահանման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն հոդվածի 1-ին և 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։