Հոդված 10. Աուդիտը
Հոդված 10. Աուդիտը
1. Աուդիտն աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումն է այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով, որն իրականացվում է աուդիտորական եզրակացություն տրամադրելու միջոցով:
2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ կամավոր (կամավոր աուդիտ): Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով: Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (աուդիտի այլ ստանդարտներով և այլն):
3. Պարտադիր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն են: Կամավոր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները կարող են պատրաստված լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն, այնպես էլ այլ հիմունքներով: