Գլուխ 4 · ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26. Որակավորման քննությունների կազմակերպումը
Հոդված 26. Որակավորման քննությունների կազմակերպումը
1. Որակավորման քննություններն անցկացնում է մասնագիտացված կառույցի ստեղծած աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:
2. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: