Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 20. Աուդիտորական գաղտնիքը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Աուդիտորական գաղտնիքը

1. Աուդիտորական գաղտնիքը աուդիտորական գործունեության ընթացքում աուդիտորական կազմակերպության կամ նրա աշխատողների ստացած տեղեկություններն են, ինչպես նաև պատրաստված կամ ձեռք բերված փաստաթղթերը, բացառությամբ աուդիտորական եզրակացության և աուդիտորական դիտարկման վերաբերյալ եզրակացության:

2. Աուդիտորական գաղտնիքը ենթակա չէ հրապարակման, բացառությամբ՝

1) երբ հրապարակումը թույլատրված է աուդիտորական գործունեության ծառայություններ ստացող կազմակերպության կողմից.

2) օրենքով սահմանված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։