Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 16. Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը

1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է աուդիտի և հարակից ծառայությունների իրականացումը փաստաթղթավորել աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված կարգով: Սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումներ իրականացնող անձանց պահանջով աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում տրամադրել արտաքին գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:

2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմում: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտորական կազմակերպության նախաձեռնությամբ կազմվում է նաև ղեկավարությանն ուղղված հաշվետվություն (նամակ ղեկավարությանը):

3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող փաստաթղթերն են:

4. Աուդիտորական եզրակացությունները, ղեկավարությանն ուղղված հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։