Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 12. Համաձայնեցված ընթացակարգերը
Հոդված 12. Համաձայնեցված ընթացակարգերը
1. Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), անհրաժեշտության դեպքում` համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և այդ ընթացակարգերն իրականացնող անձի ներկայացրած հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումներ: