Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 17. Աուդիտորական եզրակացությունը
Հոդված 17. Աուդիտորական եզրակացությունը
1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտորական կազմակերպության կազմած փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձևին, բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:
2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտորական կազմակերպությունում: