Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 18. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը
Հոդված 18. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը
1. Սույն օրենքի իմաստով, ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին և (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքին համապատասխան աուդիտ անցկացնելու:
2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում մասնագիտացված կառույցի որոշմամբ: Մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ: