Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ

Հոդված 24. Աուդիտորական ծառայությունների վճարը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Աուդիտորական ծառայությունների վճարը

1. Աուդիտորական ծառայությունների վճարի չափը, վճարման կարգը և ձևը որոշվում են կողմերի միջև կնքված պայմանագրով և չեն կարող կախվածության մեջ դրվել աուդիտի ենթարկվող անձի այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում տրամադրվող աուդիտորական եզրակացության բովանդակության վրա:

2. Աուդիտորական ծառայությունների վճարի վրա չի կարող ազդել կամ դրա չափի որոշումը չի կարող պայմանավորված լինել լրացուցիչ ծառայություններ տրամադրելու փաստով:

3. Աուդիտորական ծառայությունների վճարը չի կարող հիմնվել որևէ ձևի պայմանականության վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։