Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 29. Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը

1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝

1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ.

2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից զրկում.

3) չեն պահպանվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.

4) աուդիտորն ստորագրել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.

5) չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն.

6) աուդիտորը խուսափում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:

2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը:

3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարացնելու վերաբերյալ որոշում:

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց որակավորումը չեղարկելու ամսաթվից հետո՝ երեք տարվա ընթացքում:

6. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։