Հոդված 30. Անցումային դրույթներ
Հոդված 30. Անցումային դրույթներ
1. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց գործողության ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, եթե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ վկայականները հանդիսացել են գործող:
2. Եթե «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես աուդիտոր անդամակցելու համար:
4. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորներն իրավունք ունեն մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված աուդիտորի որակավորման վկայական:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված աուդիտորի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված՝ աուդիտորի որակավորման վկայականով։
6. 2021 թվականի հունվարի 1-ից աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաներն ուժը կորցրած են համարվում, և այն աուդիտորական կազմակերպությունը, որը չի անդամակցում մասնագիտացված կառույցներին, իրավունք չունի մատուցելու աուդիտորական ծառայություններ: «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 346-Ն որոշման համաձայն:
7. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:
8. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողներին աուդիտորի որակավորման վկայական տրվում է Կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» N 123-Ն որոշման համաձայն: