Հոդված 1
Հոդված 1
Կողմերը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ազգային օրենսդրություններին համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում կխթանեն ու կխորացնեն համագործակցությունը առողջապահության բնագավառում, կիրականացնեն համատեղ գործողություններ բժշկագիտության և բժշկական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության նյութատեխնիկական բազայի ամրապնդման, բնակչության առողջության պահպանման համար, կնպաստեն մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից բժշկասանիտարական ծառայությունների տրամադրման որակի և արդյունավետության բարձրացմանը, առողջ ապրելակերպի վարման մոդելների ներդրմանը, երկու Կողմերի պետությունների քաղաքացիների համար հասանելիության և իրավահավասար օգտագործման պահպանմանը: