Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Բեռն ուղարկողի պատասխանատվությունը

1. Ըստ ընդհանուր կանոնի համարվում է, որ բեռն ուղարկողը երաշխավորում է ՄՓՕ-ին բեռին առնչվող բոլոր տեղեկությունների տրամադրումը, մասնավորապես՝ բեռի վտանգավոր բնույթի մասին:

2. Բեռն ուղարկողը երաշխավորում է ՄՓՕ-ին բեռի վնասման փոխհատուցումը, որն առաջացել է փոխադրման փաստաթղթում նշված ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տվյալների տրամադրման հետևանքով:

3. Բեռն ուղարկողը պատասխանատվություն է կրում նույնիսկ այն դեպքում, եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթն իր կողմից տրվել է այլ անձի:

4. ՄՓՕ-ի` վնասի փոխհատուցման և պատասխանատվությունից ազատման համար բեռն ուղարկողից երաշխիքներ ստանալու իրավունքը ոչ մի կերպ չի սահմանափակում ՄՓՕ-ի պատասխանատվությունը բեռն ուղարկող չհանդիսացող որևէ այլ անձի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։