Հոդված 15
Հոդված 15
Ուժի մեջ մտնելը, միանալը և գործողության ժամկետը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին չորրորդ ծանուցումը Ավանդապահին հանձնելու օրվանից 30 օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը բաց է միանալու համար ցանկացած պետության համար՝ սույն Համաձայնագրի բոլոր Կողմերի համաձայնության դեպքում, որը ստացվել է Ավանդապահի կողմից՝ դիվանագիտական ուղիներով:
3. Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված Ավանդապահին՝ ի պահ:
4. Միացած պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Ավանդապահին հանձնելու օրվանից 30 օր հետո:
5. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
6. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է Կողմի նկատմամբ դադարեցվել, եթե տվյալ Կողմը առնվազն 6 ամիս առաջ Ավանդապահին գրավոր ծանուցում է իր տարածքում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
7. Այն պայմանագրերով, համաձայնագրերով և այլ պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները, որոնք ստորագրվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, ուժի մեջ են մնում մինչև դրանց ամբողջական կատարումը:
Կատարված է Չոլպոն-Ատա քաղաքում, Իսսիկյուլ 2009 թվականի հունիսի 16-ին, մեկ բնօրինակով՝ անգլերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ի վկայություն որի՝ ստորև ստորագրած պատվիրակությունների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք ստորագրել են սույն Համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից
/ստորագրություն/ (առարկությամբ) Մոլդովայի Հանրապետության Կառավարության անունից
-----------------------
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության անունից
/ստորագրություն/ (վերապահումով) Ռումինիայի Կառավարության անունից
--------------------------------
Բուլղարիայի Հանրապետության Կառավարության անունից
------------------------------ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության անունից
/ստորագրություն/
Վրաստանի Կառավարության անունից
/ստորագրություն/ Թուրքիայի Հանրապետության Կառավարության անունից
---------------------------------
Ղազախստանի Հանրապետության Կառավարության անունից
----------------------------- Ուկրաինայի կառավարության անունից
-----------------------------
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության անունից
/ստորագրություն/ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության անունից
---------------------------
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին Համաձայնագրի վերաբերյալ
1. Հիմնվելով «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի 1-ին հոդված 2-րդ կետի վրա` Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ վերոնշյալ Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվի իր տարածքով կատարվող մուլտիմոդալ այն փոխադրումների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է սկզբնական, տարանցիկ կամ վերջնական տարածք:
2. Ադրբեջանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու կամ բացառելու սույն Վերապահման 1-ին կետի դրույթները: Մյուս Կողմերը գրավոր կծանուցվեն ցանկացած նման փոփոխության կամ բացառման մասին:
16.06.2009
Հայաստանի Հանրապետության առարկությունը
2009 թվականի հունիսի 16-ին Բիշկեկում (Ղրղզստանի Հանրապետություն) յոթերորդ ամենամյա նիստի ընթացքում
ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի անդամ պետությունների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման առնչությամբ
Հայաստանի Հանրապետությունը խիստ առարկում է «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերապահման վերաբերյալ:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը հակասում է Հանձնաժողովի հիմնարար փաստաթղթերին և խոչընդոտում է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում տրանսպորտի ոլորտում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: