Հոդված 7
Հոդված 7
ՄՓՕ-ի պատասխանատվության հիմքերը
1. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում բեռի իրական վնասի համար, ինչն առաջացել է բեռը կորցնելու կամ վնասելու հետևանքով, ինչպես նաև բեռի առաքման ուշացման համար, եթե չապացուցի, որ բեռի վնասման, կորստի, ինչպես նաև առաքման ուշացման համար մեղավոր չեն ինքը, իր աշխատակիցը, գործակալը կամ այն ենթակապալառուն, որոնց ծառայություններից ինքն օգտվում է:
2. Առաքման ուշացում է համարվում, երբ բեռը չի առաքվում պայմանագրում ուղղակիորեն նշված ժամկետներում կամ, պայմանագրով ժամկետ սահմանված չլինելու դեպքում, այն ժամկետում, որը ողջամիտ կլիներ պահանջել մուլտիմոդալ փոխադրում իրականացնող բարեխիղճ օպերատորից՝ կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով:
3. Եթե պայմանագրում նշված ժամկետից հետո բեռը չի առաքվել 30 օրացուցային օրվա ընթացքում, ապա այն անձը, որը լիազորված է ներկայացնելու պահանջ, հակառակը վկայող փաստերի բացակայության դեպքում կարող է համարել բեռը կորած: