Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանումներ

Սույն Համաձայնագրում սահմանումներն ունեն հետևյալ նշանակությունը.

ա. մուլտիմոդալ փոխադրում (ՄՓ) նշանակում է՝ առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացում,

բ. մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր նշանակում է՝ երկու կամ ավել տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացման պայմանագիր,

գ. մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթ՝ փաստաթուղթ, որը վկայում է մուլտիմոդալ փոխադրման պայմանագրի կնքման մասին, որը տրվել է փոխանցման կամ առանց փոխանցման իրավունքի (մուլտիմոդալ փոխադրման կոնոսամենտ (ընդհանուր բեռնագիր), մուլտիմոդալ տրանսպորտի բեռնագիր և օրենքով ընդունված այլ ձև), որի համաձայն, մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթին համապատասխան, մուլտիմոդալ փոխադրման օպերատորն ընդունում է բեռները փոխադրման համար և ստանձնում է պարտականություն բեռները տվյալ պայմանագրին համապատասխան առաքելու համար,

դ. մուլտիմոդալ փոխադրման օպերատոր (ՄՓՕ)՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կնքում է մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր և ամբողջությամբ ստանձնում դրա կատարման համար պատասխանատվություն մուլտիմոդալ փոխադրման՝ փոխանցվող կամ չփոխանցվող փաստաթուղթ տրամադրելու միջոցով և կազմակերպում է մուլտիմոդալ փոխադրումն իր անունից,

ե. փոխադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է փոխադրումը կամ դրա մի մասը կամ ստանձնում է փոխադրման կամ փոխադրման որևէ մասի իրականացման պարտավորությունը՝ անկախ իր՝ մուլտիմոդալ փոխադրման օպերատոր լինելու կամ չլինելու հանգամանքից,

զ. բեռ ուղարկող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կնքել է մուլտիմոդալ փոխադրման պայմանագիր մուլտիմոդալ փոխադրման օպերատորի հետ,

է. բեռն ստացող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավասու է ստանալու բեռներ մուլտիմոդալ փոխադրման օպերատորից,

ը. առաքում՝ մուլտիմոդալ փոխադրման պայմանագրի պայմաններին համապատասխան՝ բեռի փոխանցում ստացողին,

թ. ՓՀԻ՝ փոխառության հատուկ իրավունքներ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանմամբ,

ժ. բեռ՝ գույք, որն ընդունվել է տրանսպորտային միջոցի վրա՝ տրանսպորտի որոշակի տեսակով փոխադրումների իրականացման համար սահմանված պահանջներին համապատասխան,

ժա. տրանսպորտի տեսակներ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, գետային և օդային տրանսպորտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։