Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Փաստաթղթեր

1. Մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի բովանդակությունը.

ա) բեռի ընդհանուր նկարագրությունը, բեռի նույնականացման համար ապրանքի՝ պահանջված համապատասխան կոդը, բեռը վտանգավոր լինելու դեպքում` համապատասխան նշումը, առարկաների քանակը կամ տեսակները և բեռի ընդհանուր քաշը (համաքաշը) կամ դրա քանակը, ընդ որում՝ այս բոլոր տվյալները նշվում են այնպես, ինչպես ներկայացրել է բեռն ուղարկողը,

բ) բեռի արտաքին վիճակը,

գ) ֆրախտի գումարը,

դ) ՄՓՕ-ի անվանումը և գրանցման վայրը,

ե) բեռն ուղարկողի տվյալներ ը,

զ) բեռն ստացողի անունը,

է) ՄՓՕ-ի կամ նրա ներկայացուցչի կողմից բեռների ստացման ամսաթիվը և վայրը,

ը) նշանակման վայրը (բեռի առաքման վայր),

թ) բեռը նշանակման վայր առաքելու ամսաթիվը կամ ժամկետը, եթե դրանք ուղղակիորեն համաձայնեցված են Կողմերի կողմից,

ժ) մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տալու ամսաթիվը և վայրը,

ժա) ՄՓՕ-ի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը,

ժբ) տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար բեռնափոխադրման վճարումները, եթե դրանք ուղղակիորեն համաձայնեցված են Կողմերի միջև, կամ բեռնափոխադրման վճարումները, ներառյալ տարադրամի անվանումը, որոնք ենթակա են վճարման բեռն ստացողի կողմից, կամ այլ նշում, որի համաձայն փոխադրման վճարները ենթակա են վճարման բեռն ստացողի կողմից,

ժգ) փոխադրման ենթադրվող երթուղին, օգտագործվող տրանսպորտի տեսակները և բեռի փոխադրման կետերը, եթե դրանք հայտնի են մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը ձևակերպելու պահին,

ժդ) իրավասու մարմինների կողմից նշումներ,

ժե) այլ տվյալներ, որոնց մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթում ներառելու վերաբերյալ կողմերը կարող են ձեռք բերել պայմանավորվածություն, եթե դրանք չեն հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը,

ժզ) օգտագործվող լեզուները:

2. Կողմերը ՏՐԱՍԵԿԱ կառույցների միջոցով կմշակեն և կհաստատեն մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի միասնական ձևը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։