Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

ՄՓՕ-ի պատասխանատվության սահմանները

1. Եթե բեռի արժեքը և բնութագիրը բեռն առաքողի կողմից հայտարարագրվել են բեռը մինչև ՄՓՕ-ին հանձնելը և համաձայնեցվել են մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթում, ապա ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում բեռի կորստի ամբողջ չափով, ինչպես նաև փոխադրման ժամանակ կրած վնասի համար՝ վնասված բեռի վնասի չափով, իսկ բեռի վնասը վերականգնելը հնարավոր չլինելու դեպքում օպերատորը պարտավոր է ամբողջովին փոխհատուցել վնասված բեռի գինը: Բեռի գինը որոշվում է վաճառողի ապրանքագրում նշված գնին համապատասխան:

2. Մյուս բոլոր դեպքերում, եթե բեռն առաքողի կողմից չեն հայտարարագրվել բեռի գինը և տեսակը, ՄՓՕ-ի պատասխանատվությունը բեռի կորստի, վնասի համար սահմանափակվում է այն գումարով, որը չի գերազանցում 8.33 ՓՀԻ-ին՝ կորած կամ վնասված բեռի մեկ կիլոգրամ մաքուր քաշի (համաքաշ) համար:

3. Առաքման ուշացման հետևանքով բեռի կորստի կամ բեռին անուղղակի վնաս հասցնելու դեպքում, բացառությամբ բեռի կորուստը կամ վնասումը, ՄՓՕ-ն վճարում է տույժ փոխադրման պայմանագրով համաձայնեցված վճարի 5 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Այնուամենայնիվ, ՄՓՕ-ի պատասխանատվության չափը առաքման ուշացման համար չի կարող գերազանցել մուլտիմոդալ փոխադրման պայմանագրով սահմանված բեռնափոխադրումների վճարումների 30 տոկոսը:

4. ՄՓՕ-ն իրավունք չունի սահմանափակելու իր պատասխանատվությունը, եթե ապացուցվի, որ բեռի կորուստը, վնասումը, ուշացումը ՄՓՕ-ի կողմից միտումնավոր գործողությունների հետևանք են, և նա գիտակցել է, որ կլինեն հավանական կորուստներ, վնասներ և ուշացումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։