Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համար դրա ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է համարվում 1992 թվականի հոկտեմբերի 9-ի՝ «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի արտադրության և մատակարարման բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» Համաձայնագիրը:

Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

Ադրբեջանի Հանրապետության

Կառավարության կողմից

__________________ Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Թուրքմենստանի

Կառավարության կողմից

__________________

Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից

__________________

Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից

__________________

Ղրղզստանի Հանրապետության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Ուկրաինայի Կառավարության կողմից

/ստորագրություն/

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից

__________________

Հավելված

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառում բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» 2013թ. մայիսի 31-ի Համաձայնագրին կից

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով Միջկառավարական համակարգող խորհրդի մասին

I. Ընդհանուր դրույթներ

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով Միջկառավարական համակարգող խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) կոչված է կազմակերպելու և համակարգելու 2013 թ. մայիսի 31-ի «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառում բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված աշխատանքները:

1.2. Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, որը հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդին և ԱՊՀ տնտեսական խորհրդին:

1.3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում ընդունված պայմանագրերով ու որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:

1.4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ գործադիր խորհրդի, ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջպետական խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ այլ մարմիններին հետ փոխգործակցությամբ:

II. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթները

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

Համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերի, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության, միջպետական մատակարարումների, սելեկցիայի, սորտափորձարկման, սերտիֆիկացման, սերմնաբուծության, տնկարանների կառավարման բնագավառներում Համաձայնագրի մասնակից պետությունների միջև համագործակցության կազմակերպում և համակարգում,

գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարման բնագավառներում միջպետական մասնագիտացման հետագա զարգացմանն ուղղված հայեցակարգի մշակում և իրականացմանն աջակցություն` Համաձայնագրի մասնակից պետությունների գյուղատնտեսական ապրանքարտադրողների կայուն պահանջներն ապահովելու նպատակով,

աջակցություն Համաձայնագրի մասնակից պետությունների փոխշահավետ կոոպերացիոն կապերի կազմակերպմանն ու պահպանմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի ընդհանուր շուկայի ստեղծմանը` տեղեկատվական-վերլուծական համակարգի և շուկայի գործառնական կանոնակարգման հիման վրա, ինչպես նաև գնային մեխանիզմի, հարկային, մաքսային և սակագնային կանոնակարգման, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի մատակարարների և ստացողների միջև փոխհաշվարկների սահմանման կատարելագործմանը,

Խորհրդի իրավասությանն առնչվող տեղեկատվության ապահովում և փոխանակում սերմնաբուծության և տնկարանների կառավարման համար միասնական տեղեկատվական բազայի ստեղծման միջոցով, ինչպես նաև սորտափորձարկման, սերտիֆիկացման, սերմնաբուծության և տնկարանների կառավարման համակարգերի կատարելագործման, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու համար առաջարկությունների մշակում,

փոխգործակցություն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների, կազմակերպությունների և տնտեսավարող սուբյեկտների հետ` բույսերի գենետիկ պաշարների հավաքագրման, պահպանման, փոխանակման և արդյունավետ օգտագործման, սելեկցիոն նվաճումների պաշտպանության, սերմնաբուծության, տնկարանների կառավարման, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների հարցերում,

գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության և մատակարարումների հարցերով բազմակողմ միջպետական մասնագիտացման զարգացման նպատակով միջոցառումների իրականացում, միջպետական մատակարարումների ծավալների և սորտերի համաձայնեցում Համաձայնագրի մասնակից պետությունների գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ,

սելեկցիայի, սորտափորձարկման, սերտիֆիկացման, սերմնաբուծության և տնկարանների կառավարման հարցերով կապերի ստեղծում, խորհրդակցությունների կազմակերպում և կարծիքների փոխանակում,

Համաձայնագրի մասնակից պետություններում գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրության, մշտադիտարկման և զարգացման ներուժի գնահատման կազմակերպման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, ինչպես նաև այդպիսի մշտադիտարկման և արդյունքների գնահատման հիման վրա Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսավարող սուբյեկտների համատեղ գործունեության վերաբերյալ առաջարկությունների մշակում:

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

Համաձայնագրի մասնակից պետությունների առաջարկությունների հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի ամենամյա միջպետական մատակարարումների ծավալների մասին որոշման ընդունում, որը կներառվի Խորհրդի անդամների կողմից ստորագրված արձանագրության մեջ,

Համաձայնագրի մասնակից պետությունների գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների միջև՝ այլ պետություններ առաքվող մատակարարումների ծավալների համաձայնեցում պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են ուղղակիորեն կամ միջնորդ կառույցների միջոցով`համաձայն Արձանագրության սեփականության տարբեր ձևերով,

նշված Արձանագրության շրջանակներում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հարցման հիման վրա մաքսային ծառայությունների համար գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի ներկրումների (արտահանումների) հավաստագրերի տրամադրում:

III. Խորհրդի իրավունքները

Խորհուրդն իր գործառույթներն իրականացնելու համար իրավունք ունի.

3.1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների ծավալները որոշելու նպատակով Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան մարմիններից և կազմակերպություններից, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեից սահմանված կարգով պահանջելու տեղեկատվություն գյուղատնտեսական ապրանքների արտադրության և մատակարարումների բնագավառներում ագրոարդյունաբերական համալիրի գործունեության մասին:

3.2. Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարություններին, համապատասխան վարչություններին և նախարարություններին տեղեկացնելու գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների՝ հերթական տարվա համաձայնեցված ծավալների մասին:

3.3. Քննարկել Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչների առաջարկությունները միջպետական մատակարարումների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի մատակարարումների ծավալներում` կախված մատակարարումների պայմաններից, ինչպես նաև մատակարարների և սպառողների հնարավորություններից:

3.4. Սահմանված կարգով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը ներկայացնելու առաջարկություններ սորտափորձարկումների, սերմնաբուծության, տնկարանների կառավարման, գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի որակի վերահսկման, միջպետական մատակարարումների պայմանների և ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև գնագոյացման, փոխհաշվարկների և Խորհրդի իրավասության ներքո գտնվող այլ հարցերի վերաբերյալ:

3.5. Խորհրդի ներքո ստեղծելու մշտապես գործող աշխատանքային հանձնաժողովներ (կոմիտեներ)` սելեկցիայի, սերմնաբուծության և տնկարանների կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության բնագավառում իրավախախտումների հայտնաբերման և բույսերի գենետիկ պաշարների պահպանման հարցերով, ինչպես նաև փորձագետների աշխատանքային խմբեր` Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ստորագրվող՝ բուսաբուծության և տնկարանների կառավարման բնագավառներում համաձայնագրերի իրականացման համար անհրաժեշտ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման համար:

3.6. Ղեկավարելու Խորհրդի ներքո ստեղծված մշտապես գործող աշխատանքային հանձնաժողովների (կոմիտեների), ինչպես նաև փորձագետների աշխատանքային խմբերի գործունեությունը և ձեռնարկելու միջոցներ դրանց բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ:

3.7. Նիստերի ընթացքում լսելու Խորհրդի նախագահի հաշվետվությունները և մշակելու համապատասխան առաջարկություններ Համաձայնագրի մասնակից պետությունների համար:

3.8. Տրամադրելու հաստատագրեր գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների համար` համաձայն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված Արաձանագրության:

3.9. Մշակելու և հաստատելու Խորհրդի աշխատանքի կանոնակարգը, ինչպես նաև դրա մեջ կատարելու փոփոխություններ:

IV. Խորհրդի ձևավորման կարգը

4.1. Խորհուրդը ձևավորվում է ԱՊՀ մասնակից պետությունների հողային նախարարությունների և վարչությունների ղեկավարներից (այսուհետ` Խորհրդի անդամներ): Համաձայնագրին միացած, բայց ԱՊՀ մասնակից պետություն չհանդիսացող պետությունների ներկայացուցիչները օգտվում են Խորհրդում դիտորդի կարգավիճակից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստերին մասնակցող Խորհրդի անդամներին փոխարինող անձանց իրավասությունները պետք է հաստատվեն գրավոր:

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հաջորդաբար, Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից՝ ըստ ԱՊՀ մասնակից պետությունների ցանկի` ռուսերենի այբբենական կարգով, որպես կանոն, մեկ տարի ժամկետով, եթե այլ բան չի սահմանվում Խորհրդի որոշմամբ:

Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահողները հանդիսանում են համանախագահներ:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է համանախագահներից որևէ մեկը:

4.3. Խորհրդի կազմի մեջ է մտնում Արտադրական-գիտական սերմնաբուծական ասոցիացիայի («Սերմեր» ասոցիացիա) նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև Խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի նախագահի տեղակալի գործառույթները սահմանվում են Խորհրդի որոշմամբ: Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

V. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

5.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ ուշ, քան տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստը գումարվում է Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի առաջարկությամբ:

5.2. Խորհրդի որոշումներն ունեն իրավական ուժ, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

5.3. Հերթական նիստի անցկացման վայրը սահմանվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:

5.4. Խորհուրդը կազմակերպում է իր աշխատանքը Խորհրդի քարտուղարության մշակած պլանների հիման վրա` հաշվի առնելով Համաձայնագրի մասնակից պետությունների առաջարկությունները:

Խորհուրդը ԱՊՀ գործադիր կոմիտեին ներկայացնում է ամենամյա տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ` սահմանված կարգով հետագա քննարկման համար:

5.5. Խորհրդի որոշմամբ նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների շահագրգիռ գերատեսչությունների, գիտական, հասարակական և այլ կազմակերպությունների (այդ թվում` միջազգային) ներկայացուցիչները:

5.6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Խորհրդի կողմից:

Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցի վերաբերյալ իր շահագրգիռ չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ տվյալ որոշման ընդունման համար:

Խորհրդի այն անդամները, ովքեր համաձայն չեն որոշմանը, կարող են արտահայտել հատուկ կարծիք, որը կներառվի նիստի արձանագրության մեջ:

5.7. Խորհուրդը քննարկում է իր գործունեությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի որոշումները գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների վերաբերյալ կիրարկվում են Համաձայնագրի այն մասնակից պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնց լիազոր ներկայացուցիչները կողմ են քվեարկել տվյալ որոշմանը:

5.8. Խորհրդի նիստերը ձևակերպվում են արձանագրությունների և որոշումների տեսքով, որոնք ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից և ուղարկվում են Խորհրդի անդամներին ու ԱՊՀ գործադիր կոմիտեին:

5.9. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի հաստատած Կանոնակարգի համաձայն:

5.10. Խորհրդի հերթական նիստի համար անհրաժեշտ նյութերն ուղարկվում են նիստի անդամներին նիստի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

5.11. Խորհրդի գործունեության տեխնիկական-կազմակերպչական և տեղեկատվական ապահովումն իրականացվում է Խորհրդի քարտուղարության կողմից, որի գործառույթների իրականացումը մշտապես դրվում է արտադրական-գիտական սերմնաբուծական ասոցիացիայի («Սերմեր» ասոցիացիա) տնօրինության վրա (ք. Մոսկվա): Քարտուղարության մասին դրույթները հաստատվում են Խորհրդի կողմից:

5.12. Խորհրդի այն որոշումները, որոնք ուղղակիորեն շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել տվյալ պետության ներկայացուցչի բացակայության դեպքում:

5.13. Խորհուրդը նախագահ է ընտրում առաջին նիստի ընթացքում:

Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքները, ղեկավարում է նիստերը, ապահովում է Կանոնակարգին հետևելը:

5.14. Խորհուրդն ունի կլոր կնիք և ձևաթղթեր իր անվանումով և Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդանշանով:

VI. Վերջնական դրույթներ

6.1. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերն իրականացնում են Համաձայնագրի` ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինները:

Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացնում են գործուղող մարմինները և Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունները:

6.2. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

6.3. Խորհրդի լուծարման մասին հարցը քննարկվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից:

6.4. Խորհրդի քարտուղարության գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։