Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Համաձայն Խորհրդի կողմից հաստատված փաստաթղթերի` սույն Համաձայնագրի շրջանակներում մատակարարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերը, պտղահատապտղային մշակաբույսերի ու խաղողի տնկանյութն արտահանման (ներկրման) դեպքում ենթակա չեն արտահանման-ներմուծման մաքսատուրքերի գանձման` բացառությամբ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին կից 1-ին հավելվածով սահմանված դեպքերի:

Կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերը, պտղահատապտղային մշակաբույսերի ու խաղողի տնկանյութը պետք է համապատասխանեն որակի պահանջներին` համաձայն ընդունող երկրի օրենսդրության, զուգակցվեն փաստաթղթերով, որոնք հաստատում են դրանց սորտային և ցանքսային որակները, ինչպես նաև՝ մեկուսացման բուսասանիտարական փաստաթղթերով, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։