Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումներն իրականացվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում նշվում են մատակարարվող ապրանքատեսակների վերաբերյալ տվյալները և կոնկրետ պայմանները (մշակաբույսեր, սորտեր և հիբրիդներ, քանակ, որակ, ժամկետներ, գներ, վճարման պայմաններ, վեճերի լուծման կարգ)`պայմանով, որ կպահպանվեն սելեկցիոն նվաճումները, փոխանցված սերմերն ու տնկանյութերը չեն փոխանցվի երրորդ կողմի:

Սույն Համաձայնագրի համաձայն` Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի միջպետական մատակարարումների համակարգման նպատակով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական ձեռնարկությունները, կազմակերպություններն ու տնտեսավարող սուբյեկտները տեղեկացնում են Խորհրդին կնքված պայմանագրերի մասին` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված Խորհրդի անդամների միջև ստորագրվող Արձանագրության շրջանակներում, որը կազմվում է ամեն տարի` հիմք ընդունելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների առաջարկությունները և միջպետական մատակարարումների ծավալները:

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հարցման հիման վրա Խորհուրդը հաստատում է տրամադրում մաքսային մարմինների՝ նշված արձանագրության շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի ներկրման (արտահանման) համար (նմուշի օրինակը հաստատվում է Խորհրդի կողմից):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։