Հոդված 2
Հոդված 2
Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի և պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի սելեկցիայի, սորտափորձարկման, հավաստագրման, սերմնաբուծության, տնկարանային տնտեսության վարման, արտադրության և միջպետական մատակարարումների հարցերում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների հողային նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեության` գիտահետազոտական հաստատությունների և տնտեսավարող սուբյեկտների՝ սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված գործունեությունը համակարգում է սերմնաբուծության հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության միջկառավարական համակարգող Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ):
Խորհուրդը գործունեություն է իրականացնում՝ ըստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սերմնաբուծության հարցերով Միջկառավարական համակարգող խորհրդի մասին Կանոնակարգի, որը սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է: