Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագրի մասնակից պետություններում միջպետական սորտափորձարկումների, սելեկցիոն ուսումնասիրությունների և ցուցադրական ցանքսի համար գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի մատակարարումներն իրականացվում են շահագրգիռ Կողմի կողմից, անհատույց` համաձայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան ձեռնարկությունների, կազմակերպությունների և տնտեսավարող սուբյեկտների միջև առկա պայմանավորվածության (պայմանագրերի):