Գլուխ 3 · ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող ուժերն ու միջոցները
Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող ուժերն ու միջոցները
Հակաահաբեկչական գործողություններն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական կառավարման համակարգի մարմինները՝ հատուկ ծառայությունների, ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների, այդ թվում՝ հակաահաբեկչական մարտական խմբերի ներգրավմամբ։
Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են անհրաժեշտ զենք և հատուկ միջոցներ, տրանսպորտային, կապի և այլ նյութատեխնիկական միջոցներ։
(11-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)