Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները
Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները
Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներն են`
1) օրինականությունը.
2) նախազգուշացման միջոցառումների գերակայությունը.
3) հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս ներգրավվող ուժերի և միջոցների միանձնյա ղեկավարումը.
4) ահաբեկչական գործողության կատարման, ինչպես նաև նախապատրաստման և ֆինանսավորման համար պատժի անխուսափելիությունը.
5) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը.
6) ահաբեկչության դեմ պայքարի բացահայտ և գաղտնի մեթոդների զուգակցումը. 7) կանխարգելիչ, իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, քարոզչական միջոցների համալիր օգտագործումը. 8) ահաբեկչական գործողության հետևանքով վտանգի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գերակայությունը.
9) հակաահաբեկչական գործողությունների անցկացման եղանակների, գործելակերպի (մարտավարության) և մասնակիցների կազմի նվազագույն հրապարակայնությունը։