Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական պաշտպանության երաշխիքները

Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարել են ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների պաշտոնատար անձինք և աշխատակիցները, ինչպես նաև վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձինք իրենց ծառայողական պարտականություններն իրավաչափորեն կատարելիս և ուղղված են եղել քաղաքացիների կյանքի և առողջության, սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից հասարակական և պետական անվտանգության ապահովմանը։

Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանումով կատարված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործողությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականությունների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս և ուղղված են եղել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և պետական անվտանգությանը սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրականացման այլ հնարավորություններ չեն ընձեռվել։

Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով և սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը և գույքին, ինչպես նաև այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը։

Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից։

(18-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։